Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Գիտնականներ. քնի մեջ ուսուցումն իրականություն է

Գիտնականներ. քնի մեջ ուսուցումն իրականություն է

Ցյուրիխի համալսարանի աշխատակիցները համոզված են, որ քնի ընթացքում կարելի է լեզու սովորել: Գիտնականները դա ապացուցել են 60 կամավորների օրինակի վրա, ովքեր մի քանի զույգ բառ են սովորել երեկոյան ժամը 10-ին: Այնուհետեւ կամավորների կեսը քնել է այդ բառերի ձայնագրության տակ, իսկ մնացածները չեն քնել եւ բառերը լսել են արթմնի:

Թոմաս Շրեյերը եւ Բյորն Ռաշը ենթադրում են, որ քունն ինքնաբերաբար ակտիվացնում է հենց նոր յուրացրած նյութը: Ստացվում է, որ քնի եւ հիշողությոան միջեւ ուժեղ կապ գոյություն ունի: Ավելի վաղ, Ռաշը հետազոտել էր տվյալ երեւույթը՝ օգտագործելով հոտեր:

Այս մեթոդը բավականին արդույնավետ է, հաղորդում է Meddaily-ն: Մասնագետները կարծում են, որ կատարված եզրահանգումները կարելի է օգտագործել առօրյա կյանքում: Սակայն այս մեթոդը դեռ չեն ստուգել դաշտային պայմաններում:

Ամեն դեպքում, քնից առաջ տեղեկատվությունը պետք է սովորել, եւ միայն հետո այն ակտիվացնել: Քնի ժամանակ տեղեկատվությունը պարզապես լսելը միտք չունի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. edsoft.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ